Կայուն Համայնքային էներգետիկ Պլանավորում
2014թ. Հիմնադրամը Եվրահանձնաժողովի հետ ստորագրել է Քաղաքապետների Դաշնագրի աջակցման համաձայնագիր: Այս կարգավիճակում, Հիմնադրամը աջակցում է հայկական տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մունիցիպալ էներգետիկ բազաների և բալանսների կազմման, ջերմոցային գազերի գույքագրման, կայուն զարգացման ծրագրերի կազմման և ֆինանսական միջոցների հայթհայթման հարցերում:
Ներկայումս՝ Ծաղկաձոր քաղաքի համար, որպես 2009թ-ից Քաղաքապետների Դաշնագրի մասնակից, մեր Հիմնադրամի կողմից ներգրավվել են ՄԱԶԾ ՓԴԾ դրամաշնորհային միջոցներ և մշակվում է Կայուն Էներգետիկայի Գործողությունների Ծրագիր և էներգախնայողության կոնկրետ միջոցառումների ուղղված ներդրումային փաթեթի մշակում:
Նմանապես, 2010-2013թթ Եվրահանձնաժողովի տարածաշրջանային ՛՛ՄՈԴԵԼ՛՛ ծրագրի շրջանակներում, մի շարք մոլդովական, ուկրաինական և վրացական քաղաքների հետ զուգահեռ, Սպիտակ քաղաքի համար մշակվել է Մունիցիպալ էներգետիկ Ծրագիր, որը վերլուծում է համայնքային տնտեսության, բնակելի և մասնավոր, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտներում էներգասպառումը և ներկայացնում  ներգաարդյունավետության միջոցառումների փաթեթ: 


Կլիմայի փոփոխության մեղմման և վերականգնվող էներգիայի օգտագործման ֆինանսական  լուծումների խթանում
ESF-Հայաստան Հիմնադրամը հանդիսանում է Վերակառուցման և Զարգազման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Բիզնես Աջակցության Ծառայության հավաստագրված կազմակերպություն: Այս կարգավիճակում, Հիմնադրամի բնապահպանները, տնտեսագետներն ու ինժիներները մշտապես որոնում են մասնավոր ձեռնարկություններին մաքուր զարգացման, կանաչ տնտեսության և արդյունավետ ռեսուրս-օգտագործման լուծումներ առաջարկել, որն էլ միաժամանակ բերի տնտեսական օգուտների և դրական բնապահպանական արդյունքի:  Զոր օրինակ, 2011թ-ին ESF-ի թիմը Հայաստանի խոշորագույն անասնապահական ձեռնարկություններից մեկի համար առաջարկեց  անասնապահական թափոնների կառավարման տեխնիկայի և տեխնոլոգիաների լավագույն միջազգային  փորձի կիրառում: Արդյունքում,
ձեռնարկության համար մշակվել էր անասնապահության մեջ վերականգնվող էներգիայի և էներգախնայողության կիրառման բիզնես մոդել և ներդրումային փաթեթ, որն էլ հետագայում ֆինանսավորվեց հոլլանդացի գործընկերների կողմից: 


Բազմաբնակարան Շենքերի Էներգաարդյունավետության Միկրո-վարկավորում
2006-2009թթ. Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամը, Համատիրությունների Սեփականատերերի Ազգային Ասսոցիացիայի հետ համատեղ գործարկեց և հաջողությամբ շահագործեց բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքներում էներգախնայողության միջոցառումների ֆինանսավորման միկրո-վարկերի շրջանառու ֆոնդ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Մարալիկի համատիրությունների համար, որը հիմնված էր Էներգախնայողության Ալյանսի նախկին հաջող փորձի վրա և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսական աջակցությամբ: 


Էներգաարդյունավետությունը որպես սոցիալական պաշտպանության միջոց  անապով ընտանիքների համար
 Հիմնադրամի թիմը քարոզում է էներգաարդյունավետությունը, որպես անապահով ընտանիքներին սակագների աճից պաշտպանելու լավագույն միջոց: Անապահով ընտանիքներում ներդրված էներգախնայողության միջոցառումները ոչ միայն կռճատում են կոմունալ ծախսերը երկարաժամկետ կտրվածքով, այլև հանդիսանում են սոցիալական աջակցության միջոցների ավելի ռացիոնալ տեղաբաշխում (միանվագ անվերադարձելի աջակցույան փոխարեն՝ խնդրին տալիս համակարգային լուծում), այլև նպաստում երկրի էներգետիկ անվտանգությանը: Վերոհիշյալ համատիրությունների վարկավորման ծրագրում, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինները ֆինանսապես օժանդակում էին
համատիրության անապահով ընտանիքներին:  
2004թ-ին Ճապոնական Սոցիալական Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ, Հիմնադրամը կատարեց լայնածավալ վերլուծություն, որի նպատակն էր վեր հանել սոցիալապես անապահով ընտանիքների կոմունալ ծառայությունների մասով վճարունակությունը, ինչպես նաև առաջարկել այդ անապահով ընտանիքներում էներգաարդյունավետության միջոցառումների ֆինանսավորման եղանակներ՝ Համաշխարհային
Բանկի Քաղաքային Ջեռուցման ծրագրի շրջանակներում:
 
Բնակիչների Իրազեկում և Հզորությունների Ստեղծում
Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում՝ Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամը համագործակցել է մի շարք հասարակական կազպակերպությունների հետ՝ հավաքելու համատիրության նախագահների հնարավորինս լայն լսարան, որին տրամադրել լայնածավալ տեղեկություններ ցածր ծախսատարության էներգախնայողության միջոցառումների մասին: Համատիրություններին տրամադրվել է Շենքի Էներգաարդյունավետության նախագծերի և բիզնես-ծրագրերի մշակման համակարգչային ծրագիր, ուսուցում, տպագիր նյութեր և խորհրդատվություն:  Այս աշխատանքը բոլոր ծրագրերում տարվում է քաղաքացիների ընդհանուր իրազեկմանը զուգահեռ:


Միջազգային համագործակցություն
 Հիմնադրամի մասնագետները ակտիվորեն համագործակցում են միջազգային կազմակերպությունների հետ և ներգրավված են նմանատիպ խորհրդատվական առաքելություններում ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում, որն էլ թույլ է տալիս Հայաստանում կիրառել ոլորտի արդիական, լավագույն միջազգային փորձը:


Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամ (ESF-ՀԱՅԱՍՏԱՆ) կազմակերպությունը հիմնադրվել է 2003թ.-ին: Հիմնադրումից ի վեր աշխատել է մի շարք դոնոր և հասարակական կազմակերպությունների հետ՝ բարձրացնելու էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի, կայուն զարգացման ուղղությամբ հանրության իրազեկվածության աստիճանը և խթանելու ներդրումներն ու կայուն զարգացումը այս ուղղությամբ::Հիմնադրամը ստեղծվել Էներգախնայողության Ալյանս միջազգային ՀԿ-ի հայաստանյան գործունեության արդյունքում, որի երևանյան գրասենյակի փակումից հետո նաև շարունակել է Ալյանսի առաքելությունը Հայաստանում: Հիմնադրամը համախմբել է տնտեսագետների, բնապահպանների և ինժիներների, որը հնարավորություն է ստեղծում համատեղ գտնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կանաչ տնտեսական զարգացման խնդիրների համակարգային լուծումներ:

Foundation to Save Energy

Under reconstruction